Առողջապահության լրատու 16-17.2012
Ապահովման մատչելիության խնդիրները
Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրներն այսօր նշում են Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրը: Օրվա խորհուրդն է` բարձրացնել իրազեկվածությունը հիվանդության վերաբերյալ:
Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրը հաստատվել է Դիաբետի համաշխարհային ֆեդերացիայի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից: Այն նշվում է Ֆրեդերիկ Բանտինգի ծննդյան օրը, ով 1922 թվականին իր գործընկեր Չարլզ Բեստի հետ վճռական դերակատարում ունեցավ ինսուլինի հայտնաբերման հարցում. դեղամիջոց, որի օգնությամբ առ այսօր հաջողվում է միլիոնավոր մարդկանց կյանք փրկել:
Շաքարային դիաբետը քրոնիկ հիվանդություն է, որն ի հայտ է գալիս ենթաստամոքսային գեղձի ոչ բավարար քանակությամբ ինսուլին արտադրելու դեպքում, կամ, երբ օրգանիզմը չի կարողանում յուրացնել ինսուլինը, որն էլ առաջացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձացում:
Առաջին տիպի դիաբետի ժամանակ ինսուլին ընդհանրապես չի արտադրվում: Երկրոդ տիպի դիաբետ զարգանում է օրգանիզմի կողմից այդ հորմոնը չյուրացվելու դեպքում: Հաճախակի այս տիպի դիաբետն ի հայտ է գալիս ավելորդ քաշի կամ ֆիզիկական թերակտիվության արդյունքում:
Ամբողջ աշխարհում շաքարային դիաբետը կարևորագույն բժշկասոցիալական խնդիրներից մեկն է, որը կարճ ժամանակահատվածում բերում է հաշմանդամության և կյանքի միջին տևողության կրճատման:
Ըստ ԱՀԿ տվյաների` ողջ աշխարում շուրջ 220 միլիոն մարդ տառապում է դիաբետով: ԱՀԿ 193 անդամ-երկրներից ստացված տվյալների համաձայն` վերջին տարիներին հիվանդացության հիմնական բեռն ընկած է ոչ վարակիչ հիվանդությունների և վերջիններից առաջացած մահացության պատճառների վրա: Շաքարային դիաբետի միջազգային հիմնադրամի գնահատականի համաձայն` 2010-ից 2030 թվականներին շաքարային դիաբետի տարածվածության աճի տարեկան ցուցանիշը կազմելու է 0.9 տոկոս, ինչը նշանակում է, որ 2030 թվականին Հայաստանի յուրաքանչյուր տասներորդ բնակիչ կարող է ունենալ շաքարային դիաբետ:
Առողջապահության տեղեկատվական վերլուծական հանրապետական կենտրոնի և Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` 2011 թվականին Հայաստանում ընդհանուր մահացության բուրգում շաքարային դիաբետը կազմում է 4,8%: Իսկ առաջին և երկրորդ տիպով շաքարային դիաբետով հիվանդների թիվը ընդհանուր բնակչության շրջանում հասնում է մոտ 58 հազարի (առաջին տիպ 10686, երկրորդ` 47154):
Շաքարային դիաբետի զարգացմանը նպաստող հիմնական ռիսկի գործոններից խուսափելու ճանապարհով /նվազ ֆիզկական ակտիվություն, ոչ առողջ սննդակարգ, ծխախոտի օգտագործում և ալկոհոլի չարաշահում/ հնարավոր է կանխարգելել հիվադության տարածումը:
ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակվել և ՀՀ կառավարության կողմից հավանության են արժանացել «Շաքարային դիաբետի դեմ պայքարիե ռազմավարական ծրագիրը և «Ռազմավարական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականցման» ցանկը: Ծրագրի նպատակներն են կանխարգելել և/կամ հետաձգել շաքարային դիաբետի առաջացումը` բնակչության բոլոր խավերում հավասարապես, նվազեցնել շաքարային դիաբետի բարդությունները` նպատակ ունենալով առավելագույնի հասցնել հիվանդների և նրանց ընտանիքների բարեկեցությունն ու կյանքի որակը:
Պետությունը կարևորելով այս խնդիրը` յուրաքանչյուր տարի պետական բյուջեով շուրջ 1.4 միլիոն դրամ է հատկացնում դիաբետով հիվանդների դեղապահովմանը: Սակայն դեռևս որոշակի խնդիրներ կան դիաբետով տառապող հիվանդներին հատկացվող անհրաժեշտ դեղերի մատչելիության առումով: Մասնավորապես, բնակչության սոցիալական խմբերին անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի տրամադրման մեխանիզմները բավարար չափով չեն լուծում անապահով խավի և սոցիալական արտոնյալ խմբերում ընդգրկված անձանց դեղապահովման խնդիրը, ինչպես նաև անհանգստացնում է շրջանառվող դեղերի գների անհիմն աճը: 2010 թվականին առաջին և երկրորդ տիպի շաքարային դիաբետով տառապող ինսուլինակախյալ հաշվառված հիվանդների դեղապահովումն ինսուլին դեղով կազմել է 80 տոկոս, 2011 թվականին` 90 տոկոս, իսկ 2012 թվականին 95 տոկոս: Ոչինսուլինակախյալ հիվանդների համար նախատեսված դեղահաբերով ապահովածությունը կազմում է 30տոկոս, իսկ ոչ շաքարային դիաբետով տառապող հիվանդների ապահովումը` 90 տոկոս:
Շեշտը դնելով անապահով խավի դեղապահովման հետ կապված խնդիրների կանոնակարգման և բարելավման հարցերի վրա և նպատակ ունենալով կասեցնել բացասական գործընթացները` հանրապետության Նախագահի հանձնարարությամբ ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակվել է «Առողջապահության ոլորտում պետական վերահսկողության և դեղորայքային քաղաքականության հիմնախնդիրների լուծման ծրագիրը» և «Ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը»: Վերը նշված ծրագրերի հաջող իրականացումը մեծապես կնպաստեն Հայաստանում կանխարգելիչ առողջապահության ոլորտի զարգացմանն ու ոչ վարակիչ հիվանդությունների բեռի նվազեցմանը:
Կարդացեք նաև
Նոյեմբերի 1-ին ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արա Բաբլոյանի և Գագիկ Մինասյանի նախագահությամբ շարունակվեցին «ՀՀ 2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի` առողջապահության ոլորտին վերաբերող քննարկումները...
ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստում քննարկվեց Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված «Առողջապահության ոլորտում պետական վերահսկողության...
ՀՀ Առողջապահության նախարարությունը հետևողական գործընթաց է սկսել, որը վերաբերում է մեր հանրապետությունում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի ընթացակարգին...
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ մարզպետարանների առողջապահության բաժինների պետերի մասնակցությամբ այսօր կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ոլորտում առկա թերությունների...
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը երեկ աշխատանքային այցով Լոռու մարզում էր։ Մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ նա առաջինը եղավ Ալավերդու բժշկական կենտրոնում...
Վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում կարևորելով պատվաստումների դերը` առողջապահության նախարարությունը որդեգրել է նոր ռազմավարություն...
Հայտարարվեցին Նոբելյան մրցանակի դափնեկիրները: Այս տարի մրցանակի գումարը կազմել է մոտ 1,2 մլն դոլար: Իսկ բժշկության ոլորտում մրցանակակիրները երկուսն են...
Ջոն Գյորդոնը և Սինյա Յամանական ապրում են Եվրասիայի տարբեր ծայրերի կղզիներում: Մեկը` Մեծ Բրիտանիայում, մյուսը` Ճապոնիայում: Նրանց բաժանում է ոչ միայն մոլորակի ամենամեծ մայրցամաքը...
Գիտնականները հաստատում են, որ գտել են այն գենը, որը պատասխանատու է պսորիազի առաջացման և զարգացման համար...
ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ «Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան» «Մարիոթ» հյուրանոցի կոնֆերենց-սրահում նոյեմբերի 2-3-ը կազմակերպել էր մանկաբուժական ազգային երրորդ գիտաժողովը...
Լսել եմ, որ քաղցկեղով հիվանդներին հաճախ նշանակում են քիմիաթերապիայի կուրս: Ի՞նչ է դա և ինչպե՞ս է այն կատարվում: Գ.Գալոյան, ք. Հրազդան...
Բրիտանական Միացյալ թագավորությունը, շնորհիվ վերջին տասնամյակների բարեփոխումների, քարացած կարծրատիպերից հրաժարվելու, նորագույն տեխնոլոգիաները նպատակին ծառայեցնելու ջանքերի...
Սկսվել է այն ժամանակահատվածը, երբ մրսածության պատճառով առաջացող հիվանդությունների հաճախականությունն ավելանում է: Եվ, ինչպես ասում են, սարերի հետևում չէ նաև գրիպը...
Գործարար կնոջ համար դժվար է կյանքի ուղեկից գտնել: Ինչպես համատեղել պրոֆեսիոնալ աշխատանքը և կանացի երջանկությունը: Այս հարցի պատասխանը փորձում են գտնել հոգեբաններն ու փորձագետները...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն